Մատչելիության հղումներ

Նախագահը հետմահու պարգևատրել է զինվորներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհված զինծառայողներին։

Մասնավորապես, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, իսկ Ազատ Արթուրի Ասոյանը, Գոռ Բաբկենի Գրիգորյանը և Արարատ Վաչիկի Խանոյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։

Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով վիրավորված շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG