Մատչելիության հղումներ

Դավութօղլուն ցավակցել է զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ցավակցություն է հայտնել շփման գծում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին ու մերձավորներին։ Այս մասին նա խոսել է Իրաքի Թուրքմենական ճակատի առաջնորդ Էրշադ Սալիհիի հետ բանակցություններից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է Haberler.com-ը։

Իր խոսքում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է՝ «ինը ադրբեջանցի զինվորի մահվան ցավը կմնա մեր սրտերում»։

Դավութօղլուն նաև ընդգծել է ղարաբաղյան հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել, որ «նման սադրանքների» պատճառն այն է, որ մինչ այժմ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG