Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել, կոչ արել նախագահներին հանդիպել


Միացյալ Նահանգները իր մտահոգությունն է հայտնում ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, որը էական զոհերի պատճառ է դարձել, ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունում։

«Մենք մեր ցավակցությունն հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին և կոչ անում կողմերին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու և հրադադարի ռեժիմը հարգելու համար։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի կդժվարացնեն խաղաղ կարգավորման հաստատումը»,- ասված է պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի տարածած հաղորդագրությունում։

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հնարավորինս շուտ հանդիպել՝ կարևորագույն խնդիրների շուրջ բանակցությունները վերսկսելու համար։

«Մենք կողմերին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ-ի գործող նախագահի առաջարկը՝ բանակցություններ սկսել, որոնք կարող են ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը։ Մենք հանձնառու ենք մասնակցել Մինսկի խմբի գործընթացին և պատրաստ ենք օգնել հարատև կարգավորման հասնելուն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG