Մատչելիության հղումներ

Ռազմական կցորդներն իրազեկվել են շփման գծում լարվածության կտրուկ աճի մասին


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին և նրանց տեղեկացրել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG