Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիքը մտահոգություն է հայտնել, Ղարաբաղն արձագանքել է


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան հերթական գրառմամբ մտահոգություն է արտահայտել հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Լրջորեն մտահոգված ենք վերջին շրջանում շփման գծի երկայնքով բռնության ահագնացմամբ: Հրադադարը պետք է հարգվի», - մասնավորապես գրել է ամերիկացի դիվանագետը:

Ի պատասխան Ուորլիքի գրառման՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման լավագույն միջոցը Ադրբեջանի համաձայնությունն է Ղարաբաղի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին։

Առաջարկությունների այդ փաթեթը ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Ադրբեջանին էր փոխանցել դեռևս 2001 թվականին։ Վստահության ամրապնդման նպատակով Ղարաբաղն Ադրբեջանին առաջարկում էր համագործակցել, մինչև անգամ ռազմական անվտանգության ուղղությամբ։

Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին պարբերաբար կոչ է անում նաև շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և հրաժարվել կրակահերթերից՝ հատկապես կրոնական, ազգային տոն օրերին։

XS
SM
MD
LG