Մատչելիության հղումներ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հետևել այդ երկրի միգրացիոն օրենքներին


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին՝ հետևել այդ երկրի միգրացիոն օրենքներին, որոնք սահմանում են Ռուսաստանի տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Ռուսաստանի տարածք մուտք գործող և երկրից մեկնող Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի տարածք»,- ասված է հաղորդագրությունում, որը տեղադրված է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։

ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կա՞ն արդյոք Ռուսաստանի տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG