Մատչելիության հղումներ

Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարն ընդամենը մի քանի ժամ տևեց


Գազա - Իրենց տները լքող պաղեստինցիներ, 1-ը օգոստոսի, 2014թ․
Գազա - Իրենց տները լքող պաղեստինցիներ, 1-ը օգոստոսի, 2014թ․

Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ չնայած ընդամենը մի քանի ժամ է անցել Իսրայելի ու «Համաս»-ի միջև հաստատված մարդասիրական հրադադարից, որը պետք է տևեր 72 ժամ։

BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտարարել է, որ ռազմական գործողությունները վերսկսում է «Համաս»-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։

Պաղեստինյան կողմի վկայությամբ՝ Իսրայելի վերջին գործողությունների արդյունքում Գազայում ավելի քան երեք տասնյակ մարդ է զոհվել։

Հայտարարված մարդասիրական հրադադարը, որն ուժի մեջ էր մտել այսօր առավոտյան ժամը 8-ին, նպատակ ուներ Գազայի խաղաղ բնակչությանը հնարավորություն ընձեռել օգտվելու հումանիտար օգնությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG