Մատչելիության հղումներ

ՎՏԲ-ն բացասական է գնահատում ԵՄ պատժամիջոցները


Ռուսաստան - ՎՏԲ լոգոն Մոսկվայում բանկի գլխամասային գրասենյակի շենքի վրա
Ռուսաստան - ՎՏԲ լոգոն Մոսկվայում բանկի գլխամասային գրասենյակի շենքի վրա

Ռուսական ՎՏԲ բանկը բացասական է գնահատում Եվրամիության պատժամիջոցները՝ նշելով, որ այդպիսով սահմանափակվում է կապիտալի շուկայի հասանելիությունը:

«Ընդունված որոշումները բացարձակ չեն համապատասխանում ազատ շուկայի հիմնարար սկզբունքներին և խտրական են ոչ միայն ՎՏԲ-ի, այլ նաև միջազգային ներդրողների հանդեպ», - ասված է Եվրամիության նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ՎՏԲ-ի հաղորդագրությունում, որը տարածել է «ՎՏԲ-Հայաստան» բանկը:

Բանկը նաև վստահեցնում է, որ չնայած պատժամիջոցներին` ՎՏԲ-ն և իր դուստր ձեռնարկությունները շարունակելու են կատարել իրենց ներդրողների ու բաժնետերերի հանդեպ բոլոր պարտավորությունները: «Իսկ կապիտալի շուկայում գործարքների պլանավորումը կախված կլինի ֆոնդավորման մեր պահանջարկից, ինչպես նաև շուկայի հնարավորություններից ու կոնյունկտուրայից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG