Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր հակառակորդի կողմից հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները։

«Գործողության հետևանքով զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրությունը մանրամասնում է, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության ուղղությամբ.- «Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել»,- ասված է հաղորդագրությունում։

Ղարաբաղի ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը ամբողջությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG