Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հաջորդ շաբաթ կարող է արգելել Հունաստանից մրգերի ներմուծումը։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիության բոլոր երկրներից ներկրվող մրգերի և բանջարեղենի ներկրման սահմանափակումներ կսահմանի։

Երեկ արդեն պետական այս կառույցը հայտարարել է, որ Հունաստանից ներկրվող մրգերում վնասակար նյութեր է հայտնաբերել։

«Մեր փորձագետները գնահատում են իրավիճակի լրջությունը և այն ավարտելուց հետո, ամենայն հավանականությամբ, սահմանափակումներ կմտցվեն»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեյենկոն։

Ռուսաստան ներկրվող ծիրանի, նեկտարինի, դեղձի, բալի՝ Հունաստանի մասնաբաժինն անցյալ տարի կազմել է 12.5 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG