Մատչելիության հղումներ

logo-print

Սնոուդենը պաշտոնապես քաղաքական ապաստան խնդրեց Ռուսաստանից


Էդուարդ Սնոուդենը հարցազրույցի ժամանակ, արխիվ

Էդուարդ Սնոուդենը հարցազրույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, վերջին մեկ տարում Ռուսաստանի տարածքում բնակվող Էդուարդ Սնոուդենն այսօր պաշտոնապես հանձնել է իր փաստաթղթերը Ռուսաստանի միգրացիոն ծառայություններին` խնդրելով քաղաքական ապաստան, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

2013 թվականին Սնոուդենը հրապարակեց մեծ թվով գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումներին` ինչպես հայտնի քաղաքական գործիչների, այնպես էլ ամբողջ աշխարհում սովորական քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը չի ցանկանում վերադառնալ հայրենիք, քանի որ այնտեղ նրան սպառնում է քրեական հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG