Մատչելիության հղումներ

Ռադան չընդունեց Յացենյուկի հրաժարականը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստից հետո, Կիև, 31-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստից հետո, Կիև, 31-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր կայացած արտահերթ նիստում չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը:

Կառավարության ղեկավարի հրաժարականն ընդունելու օգտին քվեարկել է ընդամենը 16 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226-ի քվեն:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնաթողությունը չեն պաշտպանել 109 պատգամավորներ, ձեռնպահ են մնացել 2-ը, 184 խորհրդարանական էլ չի քվեարկել:

Ինչպես հայտարարել է Ռադայում ամենամեծ՝ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը, այսօրվա քվեարկությունը նշանակում է, որ կառավարությունը վստահության քվե ստացավ և շարունակելու է աշխատանքը:

Արսենի Յացենյուկը հրաժարական էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ, երբ Ուկրաինայի իշխող կոալիցիան լուծարվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG