Մատչելիության հղումներ

Ըստ ԵԴ վճռի՝ Ռուսաստանը պետք է 1.86 միլիարդ եվրո վճարի ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերին


Ռուսաստան - ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Կիևում, ապրիլ, 2014թ.

Ռուսաստան - ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Կիևում, ապրիլ, 2014թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով՝ Ռուսաստանը պարտավոր է ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերին վճարել 1.86 միլիարդ եվրո փոխհատուցում։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրադատարանի որոշմամբ Ռուսաստանը ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերին ևս 300 հազար եվրո էլ պետք է վճարի որպես դատական համակարգում կատարած ծախսերի փոխհատուցում։

Պաշտոնական Մոսկվայի համար որոշումն անընդունելի է, Ռուսաստանի արդարադատության նախարարն այն որակել է անարդար ու կողմնակալ։

Ռուսաստանը կարող է երեք ամսվա ընթացքում բողոքարկել որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում։

Ընդամենը երեք օր առաջ՝ հուլիսի 28-ին Հաագայի իրավարար դատարանը որոշեց, որ ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթարդյունաբերական ընկերության նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ուներ, և պարտավորեցրեց Ռուսաստանին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետերերին, ևս 60 միլիոն դոլար էլ՝ որպես ընկերության դատական ծախսերի փոխհատուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG