Մատչելիության հղումներ

Իսլամիստական խմբավորման չորս անդամներ Ռուսաստանում դատապարտվեցին


Ռուսաստան - Hizb Ut-Tahrir-ի անդամ Սայփուլու Կուրբանովը դատարանի դահլիճում՝ վճռի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 30-ը հուլիսի, 2014թ․
Ռուսաստան - Hizb Ut-Tahrir-ի անդամ Սայփուլու Կուրբանովը դատարանի դահլիճում՝ վճռի հրապարակման ժամանակ, Մոսկվա, 30-ը հուլիսի, 2014թ․

Մոսկվայի դատարանը 7-ից մինչև 11 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանում արգելված Hizb Ut-Tahrir իսլամիստական խմբավորման չորս անդամների։

Դատապարտվածները Տաջիկստանից ու Դաղստանից են, մեղադրվում են զենք-զինամթերքի ապօրինի ճանապարհով ստացման ու պահման, ինչպես նաև Ռուսաստանում սահմանադրական կառույցների տապալումը ծրագրելու մեջ։

Hizb Ut-Tahrir-ը Լոնդոնում տեղակայված սուննի ճյուղին հարող քաղաքական կազմակերպություն է, որը ձգտում է միավորել բոլոր մահմեդական երկրները մեկ իսլամական խալիֆաթում։ 2003 թվականին Ռուսաստանի գերագույն դատարանը արգելել է կազմակերպության գործունեությունը երկրում՝ դրա կողմնակիցներին որակելով ծայրահեղականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG