Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին իր դեմ մեղադրանքը կապում է Ուկրաինայում իր գործունեության հետ


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Կիևի կենտրոնում հանրահավաքի ժամանակ դիմում է «Բատկիվշչինա» կուսակցության անդամներին, մարտ, 2014թ․

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Կիևի կենտրոնում հանրահավաքի ժամանակ դիմում է «Բատկիվշչինա» կուսակցության անդամներին, մարտ, 2014թ․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը կապված է Ուկրաինայում իր ծավալած գործունեության հետ։

Վրաստանի նախկին նախագահը երեկ Բուդապեշտում ասել է, թե քրեական հետապնդմամբ փորձում են սահմանափակել իր քաղաքական գործունեությունն ու տեղաշարժվելու ազատությունը։

«Ռուսթավի-2»-ի հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, թե «ինչ-որ մեկին» դուր չեն եկել Ուկրաինայում իր գործողությունները։

Վրաստանի նախկին նախագահը Կիևում հանդես էր գալիս որպես պետական պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդատու և հաճախ էր հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում, որոնցում խոսվում էր Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին։

Սաակաշվիլին ասել է, որ չի ծրագրել քաղաքական ապաստան հայցել որևէ երկրից։

Հուլիսի 29-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու» հատկանիշներով։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը և չորս սենատորներ անհանգստություն են հայտնել Սաակաշվիլիին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG