Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ենթարկված անձանց և ձեռնարկությունների ցանկը


Արկադի Ռոտենբերգ, արխիվ

Արկադի Ռոտենբերգ, արխիվ

Եվրամիությունը հրապարակել է այն անձանց և ձեռնարկությունների ցանկը, որոնց վրա տարածվում են Ռուսաստանի նկատմամբ իր սահմանած պատժամիջոցները։

Դրանում ներառված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեք վաղեմի ծանոթները՝ ձյուդո մարզաձևում Պուտինի սպարինգ պարտնյոր Արկադի Ռոտենբերգը, որը Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակող ռուսական պետական ընկերության խոշոր բաժնետեր է, Յուրի Կովալչուկը՝ Ղրիմում ու Սևաստոպոլում մասնաճյուղեր բացած «Բանկ Ռոսիա»-ի նախագահն ու խոշորագույն բաժնետերը, Նիկոլայ Շամալովը՝ նույն բանկի երկրորդ բաժնետերը։

«Բանկ Ռոսիան» համարվում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական բանկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG