Մատչելիության հղումներ

logo-print

Նորվեգիան ևս կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին


Նորվեգիան, որը Ռուսաստան է արտահանում պարենամթերք և նավթային և գազային տեխնոլոգիաներ, հայտարարել է, որ պատրաստվում է միանալ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների Եվրամիության ծրագրին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիան սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, և նրա պետական սեփականություն հանդիսացող «Սթաթօյլ» ընկերությունը մտադիր էր ռուսական «Ռոսնեֆթ»-ի հետ համատեղ հետազոտել Արկտիկայի ածխաջրածնի պաշարները:

Նորվեգիայի արտգործնախարար Բոերջ Բրենդը իր հայտարարության մեջ նշել է.- «Մարտին Ղրիմի ապօրինի բռնակցումից հետո Նորվեգիային պարզ դարձավ, որ մենք պետք է աջակցենք մեր դաշնակիցներին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ապօրինի գործողություններին պատասխանելիս»:

Բրենդը նաև կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել միջամտությունը Ուկրաինայում՝ նշելով, որ իրենց համար ակնհայտ է՝ Ռուսաստանը բարձրակարգ զենք և զինամթերք է մատակարարում Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին:

Նորվեգիայի ծրագրած պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այդ երկրի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG