Մատչելիության հղումներ

Ամերիկյան վիզաների տրամադրման համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել


Միացյալ Նահանգների պետքարտուղարության Հյուպատոսական հարցերի վարչության վիզաների համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, մուտքի արտոնագրերի տրամադրումը այս պահին իրականացվում է զգալիորեն նվազեցված քանակներով, մինչև առաջացած խնդիրները կլուծվեն:

«Խնդիրը համաշխարհային բնույթի է և ամենևին կապված չէ կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի հետ: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ մեր համակարգը շատ շուտով դարձյալ լիարժեք կգործի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG