Մատչելիության հղումներ

Կանադան մտադիր է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի օրինակով Կանադան պատրաստվում է հավելյալ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի դեմ:

«Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիայի կապակցությամբ, որը ներառում է զենքի մատակարարում և նյութատեխնիկական աջակցություն արևելյան Ուկրաինայի անջատականներին Կանադան հայտարարում է, որ մոտակա օրերին մտադիր է ուժեղացնել քաղաքական և տնտեսական ճնշումը իշխանությունների և նրանց մոտ կանգնած անձանց վրա նոր պատժամիջոցներ կիրառելու միջոցով», - ասված է Կանադայի վարչապետի հայտարարության մեջ:

Հարփերը նաև հայտարարել է, որ պատժամիջոցների հարցի շուրջ Կանադան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:

Կանադայի վարչապետը նաև նշել է, որ Արևելյան Ուկրաինայի անջատողականներին Ռուսաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը լրջորեն սպառնում է միջազգային անվտանգությանը և ուկրաինացի ժողովրդին ու նրա օրինակարգ կերպով ընտրված իշխանությանը:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG