Մատչելիության հղումներ

Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցություններ կանցկացվեն


Բելառուսի նախագահի գրասենյակի տեղեկացմամբ, երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ալեքսանդր Լուկաշենկայի հետ հեռախոսազրույցում վերջինս խնդրել է իր երկրում հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցություններ դեպի մալայզիական ավիալայների անկման վայր ազատ ելումուտ ապահովելու հարցով:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները երեք օր շարունակ չեն կարողանում այցելել ինքնաթիռի անկման վայր՝ Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:

Պորոշենկոն նաև ցանկություն է հայտնել քննարկել ռուսամետ անջատականների մոտ պահվող պատանդների ազատ արձակման հարցը:

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Կիևում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրբովը և Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG