Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկին մահացու ծեծի ենթարկելու գործով հետախուզվում է 20-ամյա Վիկտոր Հովսեփյանը


Ազատամարտիկ Վարդան Թումանյան

Ազատամարտիկ Վարդան Թումանյան

Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծի ենթարկելու գործով հետախուզում է հայտարարվել Վիկտոր Հովսեփյանի նկատմամբ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 20-ամյա Վիկտոր Հովսեփյանը մեղադրվում է 54-ամյա Թումանյանին ծեծելու մեջ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Վարդան Թումանյանը հուլիսի 13-ին ծեծի է ենթարկվել հարևան շենքի բնակիչների՝ հայր ու որդի Բաբկեն ու Գևորգ Սարգսյանների և Բաբկենի թոռներ՝ Սարգիս Ղուկասյանի ու Վիկտոր Հովսեփյանի կողմից։ Նա երկու օր անց հիվանդանոցում մահացել է։

Այս գործով կալանավորված են «Ջունգըլ» մականունով Գևորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը։

54-ամյա Վարդան Թումանյանը արհեստավոր էր՝ 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG