Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարը ողջունում է պատժամիջոցները


ԱՄՆ -- Ուկրաինայի արտգործնախարարը Պավլո Կլիմկինը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատանը, 29-ը հուլիսի, 2014թ․
ԱՄՆ -- Ուկրաինայի արտգործնախարարը Պավլո Կլիմկինը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատանը, 29-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի արտգործնախարարը Պավլո Կլիմկինը ողջունել է Միացյալ Նահանգների և ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի նկատմամբ՝ այդ երկրի կողմից Ուկրաինայի արևելքում անջատականներին ցուցաբերվող աջակցության համար:

Վաշինգտոնում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում Կլիմկինը նաև խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն ռմբակոծի խաղաղ բնակչությանը ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Ուկրաինական ուժերը անցած օրերին մի քանի քաղաք և բավական մեծ տարածք են վերագրվել անջատականներից, սակայն այդ ռազմական գործողությունները ուղեկցվել են բնակելի շրջանների ռմբակոծություններով և մարդկային զոհերով խաղաղ բնակչության շրջանում: Ուկրաինայի զինված ուժերի հասցեին մեղադրանքներ են հնչել, մասնավորապես, քաղաքացիականներով բնակեցված տարածքներում «Գռադ» կայանքներ և ծանր հրետանի օգտագործելու վերաբերյալ:

Կլիմկինը, ով ԱՄՆ կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել փոխնախագահ Ջո Բայդենի և արտգործնախարար Ջոն Քերիի հետ, ասել է, որ միայն Ռուսաստանը կարող է ազդել զինյալների վրա և «հետ կանչել [ապստամբների] առանցքային առաջնորդներին․․․ ովքեր բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են»:

Նա հավելել է, որ ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն քաղաքական ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG