Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրները՝ «ագրեսոր պետություններ»


Ռուս օրենսդիրները նոր օրինագիծ են մշակում, ըստ որի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրները «ագրեսոր պետություններ» կճանաչվեն։

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի տվյալներով, այս օրինագծի միջոցով ճնշումներ կգործադրվեն Ռուսաստանում աշխատող կոնկրետ ընկերությունների դեմ։

Սպասվում է, որ առաջին հերթին ճնշումներ կգործադրվեն արևմտյան հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների դեմ։

Օրինագծում «ագրեսոր երկիր» բառակապակցությունը բացատրվում է որպես Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ ռուսական կազմակերպությունների դեմ սահմանափակումներ կիրառող երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG