Մատչելիության հղումներ

Եվրամիության անդամ երկրների կառավարությունները այսօր համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում։

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անանուն դիվանագետի, նոր պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերությանը, պաշտպանությանը, երկակի օգտագործման ապրանքներին և զգայուն տեխնոլոգիաներին։

Նույն աղբյուրի վկայությամբ՝ պատժամիջոցները վերանայվելու են երեք ամիս անց։

BBC-ն, իր հերթին, հայտնում է, որ հավանական է նաև կապիտալի մատչելիության սահմանափակումը Ռուսաստանի պետական բանկերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG