Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նոր մեղադրանքներ է ուղղում Մոսկվային


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, սեպտեմբեր, 2013թ․

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, սեպտեմբեր, 2013թ․

Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին 1987 թվականին կնքված պայմանագրի դրույթների խախտման համար:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հատուկ նամակ է հղել: Նամակում, պարբերականի տեղեկություններով, Միացյալ Նահանգների նախագահը հետաքրքրություն է ցուցաբերել՝ անցկացնելու բարձր մակարդակով բանակցություններ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրի դրույթների պահպանման համար անհրաժեշտ Կրեմլի քայլերը քննարկելու համար:

Այդ հարցը բարձրացվել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի կիրակնօրյա հեռախոսազրույցի ժամանակ:

Օբամայի վարչակազմում ենթադրում են, որ այս փուլում Մոսկվան կարող է ցուցադրել իր հավատարմությունը հիշյալ պայմանագրին, եթե այդ հրթիռները չընդգրկի իր սպառազինություններում և միջազգային տեսուչներին ցույց տա, որ հրթիռներն ու դրանց արձակման կայանները ոչնչացվել են:

Ըստ The New York Times-ի՝ կիրակի օրը Քերրիի հետ հեռախոսազրույցում Լավրովը, իր հերթին, հայտարարել է, թե Ռուսաստանը ևս անհանգստություններ ունի, որ Ռումինիայում ամերիկյան ռազմաբազայում Aegis տեսակի հակահրթիռային համակարգերը կարող են օգտագործվել համաձայնագրով արգելված հրթիռների օգտագործման համար:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG