Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ուսումնառազմական Як-130-ներ կարտահանի Ադրբեջան


Ռուսաստան - Як-130 օդանավը ցուցադրական թռիչքի ժամանակ, արխիվ

Ռուսաստան - Як-130 օդանավը ցուցադրական թռիչքի ժամանակ, արխիվ

Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Як-130 ուսումնառազմական օդանավեր: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են օդանավը արտադրող «Իրկուտ» ընկերությունից:

Ռուսական կողմը արդեն ներկայացրել է ինքնաթիռը Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, անցած տարի Ռուսաստան այցելած ադրբեջանցի օդաչուները թռիչք են կատարել այդ օդանավով:

«Որոշ ընթացակարգեր են իրականացվում: Կարծում եմ՝ մոտ ապագայում Ադրբեջանը կմտնի Як-130 օգտագործող երկրների ցանկ», - ասել է ընկերության ներկայացուցիչը՝ չնշելով Բաքվին վաճառվող օդանավերի կոնկրետ թիվը:

Як-130 երկտեղանի ուսումնառազմական օդանավի սպառազինությունում կան կառավարվող և չկառավարվող հրթիռներ: Ներկայումս նման օդանավեր ունեն Ռուսաստանի, Բելառուսի և Ալժիրի զինված ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG