Մատչելիության հղումներ

Ճապոնիան կընդարձակի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


Ճապոնիան պատրաստվում է ընդարձակել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված ուկրաինացի անջատողականներին Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցության հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների խորհրդի քարտուղար Եսիխիդե Սուգան:

«Ճապոնիան կընդունի լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տիրող լարվածության հետ», - նշել է Սուգան:

Նա հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ենթադրում է ուկրաինական իրադարձություններում ընդգրկված անձանց և կազմակերպությունների հաշիվների սառեցում, ինչպես նաև Ղրիմից ներկրվող արտադրանքի արգելանք:

Մարտի 18-ին Ղրիմի բռնակցման կապակցությամբ Ճապոնիան արդեն կիրառության մեջ էր դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը, որով, մասնավորապես, դադարեցվել էին բանակցությունները վիզային ռեժիմի մեղմացումների վերաբերյալ, ինչպես նաև երեք այլ համաձայնագրերի շուրջ: Հուլիսի 24-ին Ճապոնիան հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Ռուսաստանի պաշտոնական մարմինների 23 ներկայացուցիչների, որոնց ցանկը չէր հրապարակվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG