Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ Տրիպոլիի նավթի պահեստներում


Լիբիա- Տրիպոլիի այրվող նավթապահեստներից թանձր ծուխ է դուրս գալիս, 28-ը հուլիսի, 2014թ․

Լիբիա- Տրիպոլիի այրվող նավթապահեստներից թանձր ծուխ է դուրս գալիս, 28-ը հուլիսի, 2014թ․

Հրթիռի պայթյունից հրդեհ է բռնկվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին տեղակայված նավթի պահեստներում։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը, փոխանցում է, որ այդ պահեստներում պահվում էր 4 հազար տոննա վառելանյութ։

Տեղական նավթային ընկերությունը հայտարարել է, որ արտակարգ պատահարը կարող է աղետալի լինել մայրաքաղաքի համար՝ տարածքի մյուս պահեստների բռնկման դեպքում հզոր պայթյուն կլինի, որը կվնասի 3-5 կիլոմետր շառավիղով տարածքը։

Պայքարը Տրիպոլիի գլխավոր օդանավակայանի համար «Զինթանյան բիրգադի» և իսլամական խմբավորումների միջև արդեն երկու շաբաթ է չի դադարում։ Բախումներից ավելի քան 100 մարդ է զոհվել, 400-ը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG