Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օլանդին


Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Երևանում, 13-ը մայիսի, 2014թ․

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Երևանում, 13-ը մայիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող Air Algerie ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։

«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ավիաաղետի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նաև Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG