Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 550 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հուլիսի 20-26-ը հակառակորդը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG