Մատչելիության հղումներ

Լիբիայում մարտերը չեն դադարում, Բենգազիում 38 մարդ է զոհվել


Լիբիական բանակի և իսլամիստ զինյալների միջև արևելյան Բենգազի քաղաքում անցած օրվա ընթացքում չդադարող մարտերում առնվազն 38 մարդ է զոհվել, հիմնականում զինվորներ:

Լիբիացի պաշտոնյաների փոխանցմամբ, բախումները սկսվել են այն բանից հետո, երբ զինյալները քաղաքի կենտրոնում հարձակվել են բանակի հատուկ ստորաբաժանման բազայի վրա:

Անցած երկու շաբաթներին Լիբիայում մարտերը չեն դադարում: Հուլիսի 26-ին ԱՄՆ դեսպանատունը էվակուացրել է Լիբիայի իր դեսպանատան աշխատակիցներին, մինչ մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում են թեժ մարտերը:

Հիշեցնենք՝ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության դեմ իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել էին այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և երեք այլ ամերիկացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG