Մատչելիության հղումներ

Պուտինը Նավատորմի օրը տոնել է միջուկային սուզանավերի ռազմաբազայում


Ռուսաստան -- «Յուրի Դոլգոռուկի» միջուկային սուզանավը Սեվմաշ գործարանի նավամատույցի մոտ, արխիվ

Ռուսաստան -- «Յուրի Դոլգոռուկի» միջուկային սուզանավը Սեվմաշ գործարանի նավամատույցի մոտ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր այցելել է Սովերոմորսկ նավահանգիստ՝ Հյուսիսային նավատորմի հիմնական ռազմաբազա՝ ռուս ծովայինների հետ տոնելու Նավատորմի օրը:

Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի համար հատուկ ծովային շքերթ է անցկացվել՝ Հյուսիսային նավատորմի ռազմանավերն ու սուզանավերը շարքով անցել են նավահանգստի մոտով:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ այսօր այցելել է Սեվերոդվինսկ՝ Սեվմաշ նավաշինարան, և մասնակցել է «Բորեյ» դասի «Օլեգ Իշխան» սուզանավի կառուցման մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Իր ելույթում Ռոգոզինը հայտարարել է, որ Սեվերոդվինսկ կառուցվող «Բորեյ» դասի ռազմավարական նշանակության միջուկային սուզանավերը, «Յասեն» դասի բազմաֆունկցիոնալ սուզանավերի հետ միասին Ռուսաստանին հնարավորություն կտան հուսալի միջուկային վահան ստեղծել, որը երկիրը կպաշտպանի ցանկացած սպառնալիքից:

«Մենք տեսնում ենք, որ միջուկային պոտենցիալի առկայությունը կարող է սառեցնել ցանկացած ագրեսորի եռանդը աշխարհի ցանկացած կետում», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG