Մատչելիության հղումներ

Հորլիվկայում տեղի ունեցած բախումներում առնվազն 13 մարդ է սպանվել


Ուկրաինա – Ռուսամետ զինյալների շարասյունը, ռուսական երկու Տ-64 տանկերով և զրահամեքենաներով, տեղաշարժվում է Հորլիվկայի մոտակայքում, Դոնեցկի շրջան, 20-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինա – Ռուսամետ զինյալների շարասյունը, ռուսական երկու Տ-64 տանկերով և զրահամեքենաներով, տեղաշարժվում է Հորլիվկայի մոտակայքում, Դոնեցկի շրջան, 20-ը հունիսի, 2014թ․

Դոնեցկի շրջանի վարչախումբը հայտարարել է, որ Հորլիվկա քաղաքում տեղի ունեցած բախումներում առնվազն 13 մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաներ:

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 26-ից ռազմական օպերացիա են սկսել Դոնեցկի շրջանում: Կանոնավոր զորքերի և ապստամբների զինված ստորաբաժանումների միջև բախումներ են տեղի ունեցել շուրջ 250,000 բնակչություն ունեցող Հորլիվկայի մոտ:

Մինչ բախումները շարունակվում են, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հուլիսի 21-ին և 26-ին արված արբանյակային լուսանկարներ, որոնք, ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ, ապացուցում են, որ Ռուսաստանը սահմանի իր կողմից հրետակոծել է Ուկրաինայի տարածքը՝ այդպիսով աջակցելով ռուսամետ անջատականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG