Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ասել է, որ Գազայում օպերացիան շարունակվելու է


Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում «Համաս» խմբավորմանը մեղադրել է հրադադարը խախտելու մեջ և հայտարարել, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական օպերացիան շարունակվելու է:

Ավելի վաղ «Համաս» իսլամիստական խմբավորման զինյալները հայտարարել էին, թե պատրաստ են ընդունել Գազայի հատվածում 24-ժամյա հրադադար կնքելու Իսրայելի առաջարկը: Սակայն մինչ «Համաս»-ը քննարկում էր հրադադարի առաջարկը, Իսրայելը չեղյալ է հայտարարել այն, պնդելով, որ «Համաս»-ը հրթիռակոծել է Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG