Մատչելիության հղումներ

ՊԲ․ Դիվերսիոն նոր հարձակումները ետ են մղվել․ հայկական կողմից կա մեկ զոհ


ԼՂ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր», - ասված է հաղորդագրությունում, - «Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Բադասյանը»:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG