Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում ազատ արձակել Ուկրաինայի արևելքում անհետացած լրագրողներին


Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին, որոնք կորել են Արևելյան Ուկրաինայում:

«Ես լրջորեն անհանգստացած եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների շարունակական անհետացումներից և առևանգումներից»․ - հայտարարել է Միյատովիչը՝ հավելելով․ - «Առևանգման այս գործելաոճի շարունակականությունը ստեղծում է վախի մթնոլորտ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար: Այս միտումը պետք է փոխվի, և պետք է փոխվի անմիջապես», - հայտարարել է Միյատովիչը:

Հուլիսի 23-ին Russia Today-ի արտահաստիքային թղթակից Գրահամ Ֆիլիպսը և օպերատոր Վադիմ Ակսյոնովը անհետացել էին Դոնեցկի օդանավակայանի մոտակայքում. Ակսյոնովը գտնվել էր հաջորդ օրը, իսկ Ֆիլիպսի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Համաձայն Ակսյոնովի, նա Ֆիլիպսի և լրատվամիջոցից մեկի մեկ այլ ներկայացուցչի հետ պահվել է ուկրաինական զինուժի մոտ:

Մեկ այլ լրագրող՝ Յուրի Լևանսկին՝ ZIK-ի արտահաստիքային լրագրողը, նույնպես հուլիսի 23-ին կորել է: Համաձայն տեղեկությունների նա կալանավորվել է Լուգանսկի շրջանում:

Միյատովիչը ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը՝ ազատ արձակել արտահաստիքային լրագրող Անտոն Սկիբային, որը առևանգվել է հուլիսի 22-ին Դոնեցկի զինյալ անջատողականների կողմից:

Միյատովիչը հավելել է, որ իր գրասենյակը ուշադրությամբ կշարունակի հետևել իրադրությանը:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG