Մատչելիության հղումներ

logo-print

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ավելի հարուստ է, քան Google-ի հիմնադիրները։

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրորդ եռամսյակային հաշվետվությունից պարզ է դարձել, որ Facebook-ի բաժնետոմսերի գինը աճել է 1.6 միլիարդ դոլարով, և սա նշանակում է, որ Ցուկերբերգը միլիարդատերերի ցուցակում 16-րդն է։

Այսօր Facebook-ի մեկ բաժնետոմսն արժե 74.98 դոլար. եթե հասնի 200 դոլարի, Ցուկերբերգի կարողությունը կգերազանցի տեխնոլոգիաների ոլորտում ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի կարողությանը, որը այժմ 84.7 միլիարդ դոլար է կազմում։

Ցուկերբերգի ունեցվածքը գնահատվում է 33.3 միլիարդ դոլար, Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջից՝ 100 միլիոն, իսկ Սերգեյ Բրինից 400 միլիոն ավելի։ Ցուկերբերգը ավելի հարուստ է նաև Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG