Մատչելիության հղումներ

Դիվերսանտների ընտանիքները դիմել են Պուտինին


Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը

Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը

Շուրջ երկու շաբաթ առաջ Քարվաճառի տարածք ներթափանցած և Լեռնային Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի կինը` Փիրուզա Ասկերովան, որդին` Կյուրդօղլու Ասկերովը և Շահբազ Գուլիևի կինը՝ Ալբինա Վեսելովան նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին, ինչպես APA լրատվական գործակալությունն է նշում՝ այդ անձանց «ազատ արձակելու» խնդրանքով։

Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի փոխանցմամբ, դիվերսանտների ընտանիքները նամակին կցել են Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կնոջ՝ Ալբինա Վեսելովայի անձնագրերի պատճենները․ ըստ կոմիտեի՝ նրանք երկուսն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են։

Ռուսաստանի դեսպանությունը, սակայն, հերքել է Դիլհամ Ասկերովի Ռուսաստանի քաղաքացի լինելու փաստը, հաղորդում է APA-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG