Մատչելիության հղումներ

Հրդեհ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում


Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքը, արխիվ
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքը, արխիվ

Այսօր ժամը 11:31 հրդեհ է բռնկվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք։ Հրդեհը մարվել է ժամը 12:06-ին։

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 300 քառակուսի մետր մակերեսով, և փրփրապլաստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG