Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվեց ցմահ ազատազրկման


Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը Մինսկում ասուլիսի ժամանակ, հունիս, 2010թ․

Բիշքեկի դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին՝ ունեցվածքի առգրավմամբ:

Ղրղըզստանը լքած Բակիևը մեղավոր է ճանաչվել 2010 թվականի ապրիլի 7-ին զանգվածային սպանությունների կազմակերպմանը մասնակցելու, ինչպես նաև մահափորձ կազմակերպելու և պաշտոնեական լիազորությունների գերազանցման համար:

Անցած տարվա նոյեմբերին նմանատիպ մեղադրանքներով դատապարտվել էր նաև Բակիևի կրտսեր եղբայրը՝ Ղրղըզստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ջանիբեկ Բակիևը:

Հիշեցնենք՝ 2010-ի ապրիլին Ղրղըզստանում ընդդիմության կողմնակիցների ցույցերը ցրելու ժամանակ սպանվել է մոտ 100 մարդ: Այդ իրադարձությունների պատճառով մեղադրյալի աթոռին հայտնվեց 28 մարդ, իսկ դատավարությունը տևեց չորս տարի:

Բակիև եղբայրները այժմ բնակվում են Մինսկում: Բելառուսի իշխանությունները հրաժարվում են նրանց հանձնել Ղրղըզստանին՝ պաշտոնական Բիշքեկի պահանջները համարելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG