Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մերժեց ընդդեմ քաղաքացիների Ոստիկանության 4, բավարարեց՝ 1 հայց


Ոստիկանությունը բերման է ենթարկում Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակցին, արխիվ

Ոստիկանությունը բերման է ենթարկում Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակցին, արխիվ

Այսօր Վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակեց չորս քաղաքացիական ակտիվիստների գործերով որոշումները: Դատարանի որոշմամբ մերժվեցին Ոստիկանության հայցերն ընդդեմ Գոռ Առաքելյանի, Կարեն Հարությունյանի, Վահագն Մինասյանի և Մհեր Արշակյանի:

Դատարանը նաև բավարարեց այդ չորս քաղաքացիական ակտիվիստների հայցերն ընդդեմ Ոստիկանության՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, և որոշեց նրանցից յուրաքանչյուրի մասով 150 հազարական դրամ (մոտ 370 դոլար) բռնագանձել Ոստիկանությունից՝ որպես այս քաղաքացիներին իրավաբանական ծառայությունների մատուցման փոխհատուցում:

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանի մեկ այլ դատավոր՝ Աղասի Դարբինյանը, բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ Վահագն Մինասյանի՝ նույնպես քաղաքացիական ակցիաների հետ կապված մեկ այլ գործով, և որոշեց նրանից բռնագանձել 10 հազար դրամ:

Անուշ Մարտիրոսյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG