Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երկու ֆինն կին է սպանվել


Աֆղանստան - Սպանված կանանցից մեկին տեղափոխում են Հերաթի հիվանդանոց, 24-ը հուլիսի, 2014թ․

Աֆղանստան - Սպանված կանանցից մեկին տեղափոխում են Հերաթի հիվանդանոց, 24-ը հուլիսի, 2014թ․

Աֆղանստանի Հերաթ քաղաքում սպանվել են հասարակական կազմակերպությունում աշխատող եվրոպացի երկու կանայք։ Նրանց վրա կրակ են բացել մոտոցիկլետից անհայտ անձինք։

Ֆինն կանայք աշխատում էին մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց օգնության քրիստոնեական կազմակերպությունում, որը չորս տարի առաջ հարձակման էր ենթարկվել թալիբների կողմից։

Աֆղանստանի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են ահաբեկչական գործողություն, դեռևս, սակայն, սպանության պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG