Մատչելիության հղումներ

Մալիում հայտնաբերվել է Air Algerie-ի կործանված օդանավը


Air Algerie ավիաընկերության օդանավեր, արխիվ

Air Algerie ավիաընկերության օդանավեր, արխիվ

Մալիի հյուսիսում անապատում հայտնաբերվել է երեկ օդ բարձրանալուց 50 րոպե անց ռադարների հետ կապը կորցրած՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող Air Algerie ավիաընկերության օդանավը, նախնական տեղեկության համաձայն՝ ավիաաղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր 110 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։

Կործանված օդանավի ուղևորներից 51-ը Ֆրանսիայի քաղաքացիներ էին, 24-ը՝ Բուկինա Ֆասոյի, 8-ը՝ Լիբանանի, 6-ը՝ Ալժիրի, 5-ը՝ Կանադայի, 4-ը՝ Գերմանիայի, 2-ը՝ Լյուքսեմբուրգի և 1-ական՝ Մալիի, Կամերունի, Ուկրաինայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Նիգերիայի և Եգիպտոսի, անձնակազմի բոլոր անդամները օդանավի սեփականատեր Swiftair ընկերության իսպանացի աշխատողներ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG