Մատչելիության հղումներ

Ըստ ՄԱԿ-ի այս տարվա Մարդկային զարգացման զեկույցի՝ աշխարհում 2.2 միլիարդ մարդ ապրում է աղքատության կամ գրեթե աղքատության մեջ:

Ըստ այդ զեկույցի, եթե աղքատությունը չափենք հիմնվելով մարդկանց եկամուտների վրա, աշխարհում 1.2 միլիարդ մարդ օրական ծախսում է ավելի քիչ, քան 1 դոլար, 25 ցենտ (մոտ 500 դրամ):

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Աղքատության բազմաշերտ ինդեքսի (UNDP Multidimensional Poverty Index) համաձայն՝ 91 զարգացող երկրների գրեթե 1.5 միլիարդ բնակիչ ապրում է աղքատության մեջ՝ մեծ մասամբ զրկված լինելով անհրաժեշտ առողջապահական, կրթական և կենսական պայմաններից:

«Եվ չնայած աղքատությունը ընդհանուր առմամբ կրճատվում է, գրեթե 800 միլիոն մարդ կրկին աղքատանալու վտանգի տակ է», - ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG