Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի իշխող կոալիցիան լուծարվեց


Ուկրաինա - «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարությամբ է հանդես գալիս Գերագույն ռադայի ամբիոնից, 24-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինա - «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարությամբ է հանդես գալիս Գերագույն ռադայի ամբիոնից, 24-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի Գերագույն ռադայում ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից, ինչով այն փաստացի դադարեց գոյություն ունենալուց:

Խորհրդարանի ամբիոնից համապատասխան հայտարարություններով են հանդես եկել խմբակցությունների ղեկավարներ Վիտալի Կովալչուկը և Օլեգ Տյագնիբոկը:

ՈւԴԱՌ խմբակցության ղեկավար Կովալչուկը, «Ռեգնում» լրատվական գործակալության վկայությամբ, մասնավորապես, հայտարարել է․ - «Ելնելով նրանից, որ, մեր դիտարկմամբ, Գերագույն ռադան տրամադրված չէ կառուցողական աշխատանքի՝ Ուկրաինայի ժողովրդի կամքին համապատասխան, Վիտալի Կլիչկոյի ՈւԴԱՌ խմբակցությունը հայտարարում և հայտնում է Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադայի «Եվրոպական ընտրություն» կոալիցիայից դուրս գալու մասին»։

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը, իր հերթին, հայտարարել է, որ խմբակցությունը հանդես է գալիս արտահերթ ընտրությունների օգտին:

Այս տարվա փետրվարի 27-ին կազմված կոալիցիայում ընդգրկված էր 250 պատգամավոր։

Այսպիսով, ինչպես նշում է «Ռեգնում»-ը, ուկրաինական խորհրդարանը փաստացի գնում է ինքնալուծարման․ եթե 30 օրվա ընթացքում նոր կոալիցիա չձևավորվի, ապա Ուկրաինայի նախագահը կլուծարի Ռադան ու արտահերթ ընտրություններ կնշանակի, որոնք կարող են անցկացվել արդեն հոկտեմբերին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ կոալիցիայի լուծարումը չպետք է կազմալուծի Ռադայի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG