Մատչելիության հղումներ

Ջավախքցիները մեծաքանակ զենք-զինամթերք են հանձնել


Վրաստան - Ախալքալաքի համայնապատկեր

Վրաստան - Ախալքալաքի համայնապատկեր

Ջավախքի բնակիչները իրավապահ մարմիններին մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հանձնել, այսօր հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիները կամավոր կերպով ներքին գործերի Ախալքալաքի, Ասպինձայի և Նինոծմինդայի վարչություններ են հանձնել տարբեր տրամաչափերի 3 հազար 428 մարտական փամփուշտ, 62 նռնակ, այդ թվում՝ 5 հակատանկային, 11 կարճափող հրացան, 3 ատրճանակ, 1 հրացան, 1 ուսումնական հակատանկային ական և այլ զինամթերք, փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG