Մատչելիության հղումներ

Ուորլիք․ «Ղարաբաղյան կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի»


Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի:

«Ես հիշեցրեցի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի՝ նույնիսկ գլոբալ շատ մտահոգությունների առկայության պայմաններում», - իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահները երեկ Վիեննայում Մինսկի խմբին և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքը, հանդես են եկել հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG