Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ հանձնակատար․ «Կան իսրայելական կողմի զինվորական հանցագործության փաստեր»


Իսրայելական օդուժի կողմից ռմբակոծության պատճառած ավերածությունները Գազայի հատվածի հյուսիսում: Հաղորդվում է, որ այս ռմբակոծության ժամանակ երկու երեխա է զոհվել: 24-ը հուլիսի, 2014թ․

Իսրայելական օդուժի կողմից ռմբակոծության պատճառած ավերածությունները Գազայի հատվածի հյուսիսում: Հաղորդվում է, որ այս ռմբակոծության ժամանակ երկու երեխա է զոհվել: 24-ը հուլիսի, 2014թ․

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը քվեարկել է Իսրայելի Գազայի հատվածում հետաքննություն անցկացնելու օգտին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը հայտարարել է, որ կան փաստեր, որոնք հաստատում են իսրայելական կողմի զինվորական հանցագործության մասին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հիվանդանոցների ռմբակոծություններին և երեխաների մահվան դեպքերին։

«Համաս» շարժման առաջնորդ Խալեդ Մեշաալը հայտարարել է, թե Իսրայելի հետ հաշտեցումը անհնար է մինչև Գազայի հատվածի ապաշրջափակումը։

«Բոլորն ուզում են, որ մենք առաջին հերթին համաձայնենք դադարեցնել կրակը և հետո միայն բանակցություններ անցկացնենք մեր իրավունքների համար։ Մենք համաձայն չենք այս պայմաններին և հերթական անգամ մերժում ենք դրանք», - ասել է Մեշաալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG