Մատչելիության հղումներ

logo-print

Շանթի գործ․ ՊՊԾ և «Հրեշտակների գնդի» հրամանատարների ցուցմունքները հակասական են


Շանթ Հարությունյանը դատարանում ցուցմունք տալիս, արխիվ

Շանթ Հարությունյանը դատարանում ցուցմունք տալիս, արխիվ

Պարեկապահակային ծառայության հրամանատարը այնպիսի ցուցմունք տվեց, որը ներկաների պնդմամբ՝ հակասում էր «հրեշտակների» գնդի հրամանատարի պնդումներին:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Շանթ Հարությունյանի գործով ցուցմունք տալով, պարեկապահակային ծառայության հրամանատար, տուժող ճանաչված գնդապետ Խաչատուր Ավետիսյանը տվեց այնպիսի ցուցմունք, որը ներկաների պնդմամբ՝ հակասում է ավելի վաղ տուժողի կարգավիճակով ցուցմունք տված «Հրեշտակների գնդի» (ՊՊԾ-ի հատուկ գումարտակի) հրամանատար Գեղամ Խաչատրյանի պնդումներին:

Խաչատուր Ավետիսյանն ասաց, թե երբ Շանթ Հարությունյանը փողոցի կողմ էր գնում, ինքը հրահանգել է թույլ չտալ, որ նա մտնի փողոց, սակայն «հրեշտակների» գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանն ավելի վաղ դատարանում հայտարարել էր, թե որևէ հրահանգ չի եղել՝ Շանթ Հարությունյանի մուտքը փողոց կասեցնելու վերաբերյալ:

Տուժող համարվող գնդապետը նաև ասաց, թե Շանթ Հարությունյանի մուտքը փողոց պետք էր կասեցնել, քանի որ դա խոչընդոտում էր հասարակական տրանսպորտի գործունեությանը, սակայն մի քանի դատական նիստ առաջ դատարանում ցուցադրվել էին տեսագրություններ, որտեղ հստակ երևում էր, որ այդ պահին անցնող մեքենաներ չկային:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանության մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը գնդապետ տուժողին հարցրեց, թե ինչո՞ւ ոստիկանությունը չի առաջնորդվել «Ոստիկանության մասին» օրենքով, ըստ որի երթերի ժամանակ ոստիկանները պետք է դադարեցնեն հասարակական տրանսպորտի աշխատանքը: Գնդապետն ասաց, թե որևէ մեկը չի դիմել իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG