Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են Մամեդյարովի հետ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Երեկ Բրյուսելում կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, «հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արագացման ուղիները՝ այն սկզբունքների հիման վրա, որոնց մասին լավ իրազեկված է հանրությունը, ինչպես նաև համանախագահ երկրների հնչեցրած հայտարարությունների հիման վրա»:

Նույն օրը, հիշեցնենք, միջնորդները Բրյուսելում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG